Tert.am-ը գրում է.
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղյակ չէ, թե որքան է կազմում «Էրեբունի պլազայում» գտնվող Հանրային խորհդի գրասենյակի վարձակալության տարեկան գումարի չափը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը՝ պարզաբանելով մամուլում հրապարակված այն տվյալները, թե Հանրային խորհուրդը տարեկան միայն տարածքի վարձակալության համար նախագահական նստավայրից ստանում է 31 միլիոն 165 հազար դրամ կամ՝ 65 հազար դոլար։
«Դրանք պաշտոնական թվեր են, ես ինքս վարձակալության համար վճարվող գումարի չափը չգիտեմ, որովհետև այն վճարվում է պետության կողմից: Երբ լինեմ հանրապետությունում, տվյալները կնայեմ»,- ասաց Մանուկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ