Սարի թաղում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրվող 2 անձինք կալանավորվել են


11:10 , 12 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մ.-ի և Սեյրան Կ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ