Հաղթում է ծայրահեղ նվիրվածությունը


17:38 , 11 օգոստոս, 2016
1000000-ից մեկ դեպքում հանդիպում են մարդիկ, որոնց սովորական մահկանացու չես կարող անվանել:
Ի պատասխան ճակատագրի անարդարությանն ու շրջապատի բացասական ազդակներին, նրանք կարողանում են անել այնպիսի մի քայլ, որի բացատրությունը ուղղակիորեն հասու չէ սովորական մարդկանց:
Մարդկային օրենքներից զատ, նրանք կարողանում են ապացուցել, որ անգամ իմաստազուրկ կյանքում ու անկատար երազանքների հորձանուտում, կարող են ստեղծել իմաստ, հաղթել, ապացուցել...
Երբ առողջ գիտակցությունն այլևս ի զորու չէ պատասխան գտնելու` ծայրահեղ կամքն ու հոգեկան կապի աստվածային ներդաշնակությունը տալիս են բոլոր հարցերի պատասխանները:
Յուրաքանչյուրին մի կյանք է տրված, և յուրաքանչյուրին տրված է երջանկության ու դժբախտության իր չափաբաժինը, յուրաքանչյուրն ունի իր արժեքներն ու իր նպատակները:
Ոչ բոլորին է սակայան կյանքում առնչվում անմնացորդ նվիրումի եզրույթը:
Երանի նրան, ում կյանքում կլինի գոնե մեկը, որի երջանկությունը նա առավել կդասի սեփականից...