ԱՄՆ-ում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ռամելա Կարմենը


22:30 , 11 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում 102 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ռամելա Կարմենը, ում հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր` Սբ Հովհաննես հայկական եկեղեցում:

«Սա մեր համայնքի համար մեծ կորուստ է: Մենք փաստացի կորցրինք մեր կապն անցյալի հետ: Այժմ մենք պարտավոր ենք տանել նրա թողած ժառանգությունը»,-ասել է եկեղեցու քահանա Արեն Ջեբեջյանը:

Ինչպես նշում է Detroit Free Press-ը, Ջեբեջյանը հավելել է, որ Կարմենը ոչ միայն Ցեղասպանությունը վերապրածներից վերջինն էր նահանգում, այլև խոր հավատով կին էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ