Պավլիկ Մանուկյանի մեղադրանքին ևս մեկ հոդված է ավելացվել


14:40 , 11 օգոստոս, 2016

Tert.am-ը գրում է.

Ներկայում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի մեղադրանքը լրացվել է: Ավելացվել է ևս մեկ հոդված:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Ըստ նրա՝ առաջադրված մեղադրանքին ավելացել է 35-225-րդ հոդվածը (զանգվածային անկարգությունների նախապատրաստություն):

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործը միացվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ