Երկաթգիծը Թեհրանի ձեռքում հետագայում շատ լավ խաղաթուղթ է դառնալու Բաքվի վրա ճնշում գործադրելու հարցում


15:50 , 11 օգոստոս, 2016
Տնտեսական հարցերն անշուշտ կարևոր են, բայց հաշվի առնելով Իրանի և Ադրբեջանի միջև առկա բազմաթիվ խնդիրները, երկաթգիծը Թեհրանի ձեռքում հետագայում շատ լավ խաղաթուղթ է դառնալու Բաքվի վրա ճնշում գործադրելու հարցում:
Մի քանի տարի առաջ, երբ Ադրբեջանը փորձեց Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարել, Իրանն ուղղակի սպառնաց, որ եթե Ադրբեջանն Իրանի քաղաքացիների համար ևս վիզային ռեժիմը չեղյալ չհայտարարի, ապա Իրանը բլոկադային կենթարկի Նախիջևանը: