Թուրքիայում 76 հազար մարդ է դարձել գործազուրկ


14:40 , 11 օգոստոս, 2016

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Էֆկան Ալան վերջին տվյալներն է հրապարակել հուլիսի 16-ին տապալված հեղաշրջման հետևանքով ձերբակալվածների և "պատժվածների" վերաբերյալ...Ըստ Hürriyet-ի FETÖ-ի գործով աշխատանքից ազատվել է 76 100 պետծառայող...Է.Ալան հայտնել է,որ 5171 մարդ կալանավորված է,16 899՝ձերբակալված են,որոնցից 3083-ը՝ ոստիկան են,7248-ը՝ զինվորականներ են, 2288-ը՝դատավորներ և դատախազներ են...

Ալան հայտնել է,որ ձերբակալվածներից 3601-ը ազատ է արձակվել,իսկ 7173-ի նկատմամբ վերահսկողություն սահմանվել...
Թուրքիայի ՆԳ նախարարը նաև նշել է,որ 190 զինվորականների նկատմամբ հետախուզում է հայտարարվել,որոնցից 9-ը գեներալներ են...Հետախուզման մեջ են նաև 96 ոստիկաններ...