Tert.am-ը գրում է.
Հրապարակվել է Թուրքիայում հուլիսի կեսերին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված և աշխատանքից ազատված անձանց թիվը։
Ինչպես գրում է «Հուրրիյեթ» թերթը, երկրի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ երկրում ահաբեկչական համարվող FETÖ կազմակերպության դեմ գործողության շրջանակում աշխատանքից ազատվել է 76.100 պետծառայող։
Ալան հայտնել է, որ ձերբակալվել է 16.899 մարդ, նրանցից 3.083-ը՝ ոստիկան, 7.248-ը՝ զինվորական, 2.288-ը՝ դատավոր ու դատախազ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ