15 աղբահավաք 3 ժամ շարունակ iPhone էին փնտրում 5 տոննայանոց աղբի կույտի մեջ (photo)


05:19 , 11 օգոստոս, 2016
Զբոսաշրջիկ Չժան Սյաոլյանը կնոջ հետ զբոսնում էր Շանհայի այգիներից մեկով, երբ հանկարծ նկատեց, որ կարևոր լուսանկարներով iPhone–ը գրպանում չէ։ Նա հիշեց, որ վերջին անգամ այն դրել էր սննդի սպասարկման կետերից մեկի սեղանին և փաստորեն մոռացել։ GPS նավիգացիայի շնորհիվ պարզվեց, որ այն գտնվում է աղբանոցում, բայց տեղ հասնելով նրանք 5 տոննայանոց աղբի կույտի հանդիպեցին։
Տարածքում աշխատող 15 աղբահավաքներն օգնության ձեռք մեկնեցին ամուսիններին և 3 ժամ շարունակ, 5 տոննա աղբը քանդելուց հետո վերջապես գտան այդքան կարևոր հեռախոսը։