Ռիո-2016. Նազիկ Ավդալյանը ուժեղագույնների հնգյակում է


00:15 , 11 օգոստոս, 2016
69 կգ քաշային Նազիկ Ավդալյանն ավարտել է իր ելույթները Ռիոյի Օլիմպիական խաղերի կանանց ծանրամարտի մրցաշարում: 29-ամյա ծանրորդուհին զբաղեցրել է 5-րդ տեղը:
 
Պոկում վարժությունում նա բարձրացրել է 107 կիլիոգրամ, իսկ հրում վարժությունում՝ 135 կիլոգրամ: Ընդհանուր առմամբ Ավդալյանը բարձրացրել է 242 կգ:

Օլիմպիական ոսկին նվաճել է չինուհի Յանմեյ Սյանը՝ 261, արծաթե մեդալը բաժին է հասել ղազախստանցի Ժազիրա Ժապարկուլը՝ 259, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել եգիպտուհի Սարա Ահմեդը՝ 255: