Թուրքիայում մեկը մյուսի հետևից երկու պայթյուններ են որոտացել


22:20 , 10 օգոստոս, 2016
Թուրքիայում մեկը մյուսի հետևից երկու պայթյուններ են որոտացել՝
առաջինը Մարդինում, որտեղ հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արդեն կա մոտ 50 վիրավոր:
երկրորդը Դիարբեքիրում, որտեղ հարձակում է եղել ռազմական մեքենայի վրա: Պայթյունի հետևանքով 4 հոգի սպանվել են, 4 ոստիկան՝ վիրավորվել:
Վերոհիշյալը դաժան և վերջին շրջանում սովորական իրողություն է դառնում Թուրքիայում: