Ոստիկանի սպանությունը չորրորդ պլանում է


17:00 , 10 օգոստոս, 2016

Հանրային տարբեր գործընթացների ժամանակ առաջ եկած ակտուալ հարցերը ժամանակի հետ մոռացվում են՝ իրենց տեղը զիջելով այլ թեմաներին: Նման բազմաթիվ հարցեր անտեսվեցին Սասնա Ծռերի հանձնվելուն հաջորդող ժամանակահատվածում: Հուլիսի վերջին երկու շաբաթվա ընթացքում ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները բազմաթիվ հարցեր էին առաջացրել, որոնք մի քանի օր քննարկվում էր հանրության կողմից: Հակասական կարծիքները, սակայն, վերջնականապես հանգեցին հենց այն ժամանակ, երբ դրանց պատասխաններն ավելի քան մոտ էին:

Խոսքը գնում է երկու ոստիկանների սպանության դեպքերի մասին: Այդ օրերին կարծիքների պակաս չենք ունեցել, չնայած, որ դրանցից շատերը հիմնված էին զուտ ենթադրությունների վրա: Հասկանալի պատճառներով այդ օրերին հնարավորություն չկար նաև գնալ և տեղում հասկանալ, թե արդյոք այդ դիրքից հնարավոր էր կրակ բացել, մեքենայի կայանված տեղից երևում էր այդ մասնաշենքի տանիքը թե ոչ:

Այսօր կրքերը հանդարտվել են, սակայն ոչ ոք չի հիշում այս դեպքերը: Ոչ մեկ չի ուզում բարձրացնել ոստիկանի սպանության բացահայտման հարցը: Ինչու՞ չեն հետաքրքրվում, թե վերջապես տանիքում կանգնած մարդն իրակա՞ն էր, թե ոչ, նա է կրակ բացել, թե ուղակի ծխում էր կտուրին նստած: Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Ցավոք հանրային ուշադրությունն այսօր կենտրոնացած է այլ խնդիրների վրա և փաստացի նախկինում չափազանց ակտուալ թեման մղվել է չորրորդ պլան:

Հ.Գ. Լավ, եթե ոչ մեկ ահաբեկիչ չէր, ամեն ինչ «հանուն հայրենիքի էր», իսկ ով է՞ պատասխան տալու այդ սպանությունների համար: