Երբ երկու շատ բարձրաստիճան ձյաձյաներ ճաշում են իրենց իսկ նկարներով պատկերազարդված սպասքով, նշանակում է այդ ձյաձյաները հիվանդ են


11:20 , 10 օգոստոս, 2016
Երբ երկու շատ բարձրաստիճան ձյաձյաները ճաշում են շատ թանկարժեք սպասք օգտագործելով, դա նշանակում է, որ այդ ձյաձյաները` դե հիմա տենցն են, ինչ անես: Բայց երբ երկու շատ բարձրաստիճան ձյաձյաներ ճաշում են ոչ միայն շատ թանկարժեք սպասքով, այլեւ իրենց իսկ նկարներով պատկերազարդված սպասքով, նշանակում է այդ երկու շատ բարձրաստիճան ձյաձյաները հիվանդ են:
Պուտինն եւ Էրդողանն էսօր իրար հետ հաց են կերել, Պուտինի եւ Էրդողանի նկարներով շատ թանկարժեք սպասքի մեջ...