Թուրքիայի արևելքում թեժացել են թուրք-քրդական բախումները. զոհեր և վիրավորներ կան


08:15 , 9 օգոստոս, 2016
Անցած գիշեր Վանի Խեչորտ բնակավայրում երկու հզոր պայթուն է որոտցել, որից հետո սկսվել է փոխհրաձգություն: Ըստ քրդական կողմի զոհվել է թուրքական բանակի առնվազն երեք զինվոր, իսկ վեցը վիրավորվել են: Թուրքական կողմը զոհերի և վիրավորների մասին լռում է:
Դիարբեքիր նահանգի Սիլվան, Քուլփ և Հզրոյա շրջաններում հայտարավել է պարետային ժամ, էլեկտրոէներգիա և խմելու ջուր մատակարարվում է ընդհատումներով:
Հաքքարի նահանգի Շեմդինիլի շրջանի Սյուրյունիս գյուղի հարակից անտառը թուրքական բանակի կողմից հրկիզվել է: Ըստ թուրքական զինվորական ղեկավարության այդ անտառում էին պատսպարվում ՊԿԿ-ի զինյալները:
Օսմանիյե նահանգի Շեքերդերե բնակավայրի մոտով անցնող մայրուղու վրա որոտացել է երկու հզոր պայթուն, որի հետևանքով զոհվել է թուրքական բանակի հինգ զինվոր, իսկ 12-ը վիրավորվել են: