Եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ուղղակի հղում չի արվում


22:14 , 8 օգոստոս, 2016
Բաքվում ավարտվել է Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, որի ավարտին երեք երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել:
Եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ուղղակի հղում չի արվում, սակայն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման վերաբերյալ առկա է հետևյալ ձևակերպումը. «Տարածաշրջանում առկա հակամարտությունները տարածաշրջանում համագործակցության ուղիներ գտնելու գործում հիմնական խոչընդոտն են հանդիսանում: Այսուհանդերձ կարևոր է, որպեսզի առկա հակամարտությունները որքան հնարավոր է շուտ հանգուցալուծվեն` բանակցությունների ճանապարհով և հիմնված լինելով միջազգային իրավունքի նորմերի և հիմնարար սկզբունքների, որոշումների և փաստաթղթերի վրա»:
Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թեհրանում: