Բաց նամակ ՀՀ ԱԳՆ–ին և ՏՄՊՀ-ին


04:29 , 8 օգոստոս, 2016

Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարարությանն եմ դիմում:
Այս օրերին Հայաստանում գործող տուրիստական գործակալությունները, որոնք կազմակերպում են տուրեր Հայաստանից դուրս, գովազդում են Թուրքիայի տուրերը: Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են տեղյակ Թուրքիայում տիրող ներքին քաղաքական, ռազմական լարված իրավիճակից, քչերը գիտեն, որ Թուրքիան երեք ամսով գտնվում է արտակարգ դրություն ռեժիմում: Այս տուրիստական կազմակերպությունները փաստացի վտանգ են ներկայացնում ՀՀ քաղաքացիների համար: Դիմում եմ նաև ՀՀ-ի ՏՄՊՀ-ին , որպեսզի քննության վերցնի այդ կազմակերպությունների գովազդները, որոնք փաստացի մոլորության մեջ են գցում քաղաքացիներին: Այդ կազմակերպությունները երբեք չեն նշում Անթալիա անվանումը, փոխարենը նշում են Կիլիկիյան Հայաստան, սակայն պարտավոր են գոնե լրացուցիչ նշել ներկայիս անվանումն այդ ծովափնյա նահանգի: