Սերժ Սարգսյանը երկիրն էլ կկործանի, բայց անգամ երկրորդ փուլի չի համաձայնի. սրան պետք է պատրաստ լինել


22:32 , 11 փետրվար, 2013

Ինչքան որ ակնհայտ է` Րաֆֆի Հովհաննիսյանին էլ, Հրանտ Բագրատյանին էլ ոգևորված քվեարկելու են սպասվածից շատ ավելի շատ մարդիկ, էնքան էլ ակնհայտ է, որ իշխանությունը մի 600-700 հազար ձայն հենց էս պահին ջեբը դրած (խփած) ունի: Խոսքը մեռելների, բացակաների, ոչխարների ու բանակի մասին է: Պատրանքներ պետք չէ փայփայել, ավանդաբար երկրորդ փուլին դեմ հանդես եկած Սերժ Սարգսյանը (2003, 2008) երկիրն էլ կկործանի, բայց անգամ երկրորդ փուլի չի համաձայնի: Սրան պետք է պատրաստ լինել: