Ուզում էիք՝ ընտրությունները հետաձգվեին, որ Անդրիասը վատանա՞ր, Րաֆֆին 300 մարդո՞ւ էլ ձեռքով բարևեր, թե՞...


19:40 , 11 փետրվար, 2013

Ճիշտն ասած, հոգնեցի ՖԲ-ից. բոլորը քննարկում են «Վասն Պարույրի և Սահմանադրական դատարանի» հայտնի աշխատությունը: Ժողովուրդ ջան, դա էդ մարդու գործն է, ոնց ուզում, նենց էլ անում է, ինչի՞ եք այդքան ծանր տանում ախր:  
Եվ, ընդհանրապես, խոսքս այն մարդկանց մասին է, ովքեր ուզում են՝ հետաձգվեն ընտրությունները: Հետաձգման նպատակը ո՞րն է՝ որ Անդրիաս Ղուկասյանը վատանա՞, որ Հրանտ Բագրատյանը Լևոնին համոզի՝ մի քիչ իրեն գովա՞, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի 300 հոգո՞ւ էլ հասցնի ձեռքով բարևել, թե՞ Արման Մելիքյանի ունեցած 0,01 % ձայնը դառնա 0, 001 %, չէէէ ջոկել եմ՝ դուք ուզում եք՝ հետաձգվի, որ Վարդան Սեդրակյանը հասցնի էպոսը մինչև վերջ գոնե կարդա...

P.S Ինչ լավ ա՝ Հայրիկյանը հետ վերցրեց...