Ղազախստանում կփակվեն գյուլենական դպրոցները. «Թուրքիայի թշնամին նաև մեզ է թշնամի»


10:21 , 6 օգոստոս, 2016

thumbs_b_c_ad43cd10e8efef1eb45a1e8cd206fbffՕգոստոսի 5-ին պաշտոնական այցով Թուրքիա է ժամանել Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հայտնում է թուրքական Անադոլու լրատվական գործակալությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպման առանցքային քննարկման հարցերից է եղել հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձը և «պետական այդ  դավաճանության մեջ գյուլենականների  (FETÖ) մեծ դերը»:

Ղազախստանի նախագահի խոսքերով` կփակվեն  երկրում գործող 33 գյուլենական դպրոցները: «Թուրքիայի թշնամին նաև մեզ է թշնամի»,-ասել է Նազարբաևը: