Իշխանությունները պետք է սովորեն իրենց խոսքը պահել, երբ խոսք են տալիս


15:10 , 5 օգոստոս, 2016
Իշխանությունները պետք է սովորեն իրենց խոսքը պահել, երբ խոսք են տալիս: Գրավոր թե բանավոր: Իշխանության խոսքը պետք է հաստատուն լինի և վստահություն ներշնչող:
Այն մտայնությունը, որ խիստ մոտեցումը, խոսքը դրժելու գնով՝ կկանխի իշխանության դեմ ապստամբող կամ բողոքող անձանց կամ ուժերին՝ հետագա նմանատիպ միջադեպերի կրկնումից՝ սխալ մոտեցում է: Եթե հակաիշխանական նման դեպքեր ծնունդ տվող պատճառները չվերացվեն՝ էլ ավելի հուժկու ու անկանխատեսելի դեպքեր կարող են ծնվել ու այն ժամանակ ոչ մի բանակցություն, ոչ մի զիջողականություն չի լինի, քանի որ կհիշեն, թե ինչպես նախորդ անգամ իր խոսքը պահեց ու ինչպես վարվեց տվյալ իշխանությունը:
Փայտը երկու ծայր ունի, թող ոչ ոք չմոռանա: