Օմլետը ստացվեց բարձր, հաստ, գեղեցիկ ու ախորժաբեր: Դենվերական օմլետ պատրաստելիս երբեմն ավելացնում են նաև քերած պանիր ու սունկ: Այն կարելի է պատրաստել տարբեր ձև ունեցող ձևամանների մեջ: Երբեմն օմլետին տալիս են ծրարի տեսք ու միջուկը շրջում են ներս՝ նմանեցնելով ֆրանսիական օմլետին, երբեմն էլ լցոնի բաղադրիչները պարզապես խառնում են ձվի հետ ու եփում թավայի մեջ: