Նախագահ Սարգսյանը աշխատանքից ազատել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալին


16:51 , 4 օգոստոս, 2016

Նախագահ Սարգսյանը աշխատանքից ազատել է ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք որ վերջինս այդ պաշտոնում նշանակվել էր 2014 փետրվարի 26-­ին:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ է նշանակվել Կարապետ Դավթյանը: