Պատմություն, որը հուզում է մինչև հոգու խորքը


12:42 , 4 օգոստոս, 2016

Երբ 1988թ. Սեպտեմբերի 23-ին Մեթյու Սթենֆորդ Ռոբինսոն անունով մի փոքրիկ ծնվեց Սոլթ-Լեյք-Սիթիի ծննդատներից մեկում, բժիշկները նրա ծնողներին հայտնեցին, որ փոքրիկը ընդամենը 2 ժամ կապրի: Փոքրիկը ծնվել էր կյանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներով, և բժիշկները  փոքրիկին ոչնչով օգնել չէին կարող: Սակայն ի հեճուկս ճակատագրի՝ փոքրիկը ապրեց: Նա կարողացավ հաղթել կյանքի ու մահվան պայքարում և ողջ մնալ: Սակայն այդ կյանքը լիարժեք չէր, որովհետև այն բոլոր 10 տարիները, որ փոքրիկն ապրեց, տանջանքի, տառապանքի, անտանելի ցավերի  տարիներ էին: Տղան ամբողջ կյանքն անցկացրեց անվասայլակի մեջ գամված: Եվ միայն  ընտանիքում իշխող սերն  ու համերաշխությունն էին նրան օգնում հաղթահարել բոլոր դժվարությունները: 1999թ. Փետրվարի 21-ին Մեթյուն հեռացավ կյանքից՝  իրեն սիրող  հարազատների սրտում անսահման վիշտ ու ցավ թողնելով, որովհետև նա հեռացավ այս աշխարհից գոնե մեկ անգամ քայլելու ու սայլակից դուրս գալու անկատար երազանքով:

Որդու մահից հետո հայրը որոշեց սեփական ձեռքերով պատրաստել նրա շիրմաքարը, որովհետև քանդակելու փորձ ուներ: Սակայն այն, ինչ նա ստեղծեց՝ ավելին է: Նա ստեղծեց այս զգացմունքային ու մինչև հոգու խորքը հուզող արձանը, որի վրա պատկերված է իր տղայի միակ ամենամեծ երազանքը: Սակայն տղան սայլակից ազատվելով ոչ թե քայլում է, այլ դեպի երկինք է ձգվում, դեպի երկնային թագավորություն, որտեղ ցավ ու տառապանք գոյություն չունի....իսկ արձանը  Մեթյուի հայրը մակագրեց այսպես. «Աշխարհ եկավ որպես հրաշք  ու հրաշքի նման էլ հեռացավ»...

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի