Սամվել Բալասանյանի խոսքերը կա՛մ խեղաթյուրվել են մամուլում, կա՛մ նա մինչև վերջ չի հասցրել իր միտքը ձևակերպել


14:35 , 11 փետրվար, 2013

Պարտավորված լինելով պարզաբանել այն ամենն, ինչ մամուլում շրջանառվելու պատճառով հետաքրքրական է դառնում հանրության համար, անդրադառնում եմ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքերի շուրջ տարածված ոչ ամբողջական, նաև, կարծում եմ, թյուր տեղեկատվությանը:
Կարծում եմ՝ Սամվել Բալասանյանի խոսքերը կա՛մ որոշակիորեն խեղաթյուրվել են մամուլում, կա՛մ Բալասանյանը մինչև վերջ չի հասցրել միտքը ձևակերպել, ինչևէ, կուզեի, որ բոլորը իմանան՝ ԲՀԿ-ի շահը և Գյումրու և Հայաստանի շահը բացարձակապես նույնն են: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ունի մեկ հիմնական նպատակ՝ երկիրը հանել զարգացման ու առաջընթացի նոր փուլ, բարձրացնել ու լուծել ժողովրդին հուզող խնդիրները: Սա է մեր շահը, սա է մեր հետաքրքրությունը և մեր գործունեության նպատակը երկրում ու առանձին վերցրած բոլոր տարածաշրջաններում: ԲՀԿ-ի շահը չի կարող տարբերվել երկրի շահից և չի կարող տարբերվել որևէ բնակավայրի, այդ թվում Գյումրու շահերից: Գյումրեցիներին անհանգստացնող խնդիրների լուծումն էլ հենց նպատակն էր Բալասանյանի թեկնածությունն ԲՀԿ-ի կողմից առաջադրելու այդ քաղաքում, ինչի արդյունքում էլ նա ընտրվեց: