Ոստիկանության Էրեբունու բաժնի պետը պաշտոնանկ է արվել


18:05 , 3 օգոստոս, 2016

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ արվել. զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը:

Նրա փոխարեն Էրեբունու բաժնի պետ է նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: