Մառազմն ու Նաիրա Զոհրաբյանը


13:11 , 11 փետրվար, 2013

Առաջարկում եմ նախընտրական թոհուբոհից անցնել մեկ այլ քաղաքական թեմայի, օրինակ՝ այսօր Նաիրա Զոհրաբյանը ասել է, թե չի տեսնում պատճառ, որպեսզի ԲՀԿ-ն կազմի կոալիցիա:
Տենչում եմ արձագանքել:
Իսկ կասե՞ք, տիկին, թե տեսնո՞ւմ եք արդյոք նախադրյալներ, որ առաջիկայում նման անունով կուսակցություն կամ քաղաքական ուժ կշարունակի լինել:
Չե՞ք կարծում, որ դուք վաղուց անհետաքրքիր եք իշխանության համար որպես պարտնյոր, քանի որ կայուն գործընկեր չեք:
Եվ խորհուրդ կտամ սեփական վարկանիշի կտրուկ անկման մասին մտածել, այլ ոչ թե փափագել, որ միգուցե կրկին կստանաք հրավեր կոալիցիայի...
Պապս ասում էր՝ աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ ա, հիմա իսկականն ա... Օղորմի քեզ, պապիկ ջան: