Ողբերգական դեպք Լոռիում կա 2 զոհ, 4 վիրավոր


22:34 , 1 օգոստոս, 2016

Hraparak.am-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 1-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին Hraparak.am-ի թղթակիցը Լոռու մարզից հայտնում է, որ ժամը 20:00-ի սահմաններում Մարգահովիտ գյուղի մոտակայքում բախվել են «Վազ 2199» եւ «Լենդքրաուզեր» մակնիշի ավտոմեքենաները, բախման հետևանքով մահացել է երկու, վիրավորվել 4 մարդ: Մեր թղթակիցը հայտնում է, որ մահացածները 20 և 23 տարեկան երիտասարդներ են: