Չինաստանում հրապարակավ ամոթանք են տալիս իրենց ծնողներին չխնամողներին և հրապարակում նրանց անունները


21:12 , 1 օգոստոս, 2016

32f3527b44614fdbc369capture.thumb(4)Elq.am-ը գրում է.

Չինաստանի գյուղերից մեկում՝ Հուանֆենգում, ստեղծվել է հատուկ ամոթանքի պատ, որի վրա գրվում են բոլոր այն բնակիչների անունները, ովքեր հոգ չեն տանում իրենց ծնողների մասին: Ինչպես նշում է The Telegrapհ-ը, բացի այդ հրապարակվել են ծնողներին չխնամողների լուսանկարները: Իսկ մի խումբ մարդիկ էլ բարձրախոսներով հրապարակայնորեն քննադատել ու ամոթանք են տվել «երախտամոռ զավակներին»:

Գյուղապետն ու մյուս պաշտոնյաները որոշել են, որ այսուհետ հրապարակավ ամոթանք է տրվելու բոլոր նրանց, ովքեր ըստ հավուր պատշաճի չեն կատարի իրենց պարտքը ծնողների հանդեպ:

‪Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ