Օրվա բաղադրատոմսւ. ձմերուկով ֆրեշ
12:55 , 1 օգոստոս, 2016
- Մատուցվում է:Անմիջապես
- Նախն. ժամանակ:10 րոպե
- Պատրաստման ժամանակ:10 րոպե
Բաղադրիչներ
- ձմերուկ - 4 կտոր
- անանուխ - 4 ճյուղ
- մեղր - ըստ ճաշակի
- սառույցի խորանարդիկ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Ձմերուկը կեղևազրկում ենք, մաքրում կորիզները, խորանարդաձև կտրատում և լցնում բլենդերի մեջ: Այնուհետև ավելացնում ենք անանուխի տերևները, մեղրն ինչպես նաև սառույցի կտորները (եթե վստահ ենք, որ բլենդերը դրանից չի վնասվի):
- Բլենդերով տրորում ենք մինչև խյուսանման զանգված ստանանք:
- Ձմերուկի թարմ ֆրեշը պատրաստ է: