Ինչ պետք է անի իշխանությունը իրավիճակը սկզբունքորեն լուծելու համար


12:25 , 1 օգոստոս, 2016

Ինչ պետք ա անի իշխանությունը իրավիճակը սկզբունքորեն լուծելու համար։
Կարելի է շատ առաջարկներ անել,բայց գլոբալ լուծումը իմ կարծիքով մեկն է։
2017 ԱԺ ընտրությունները պետք է չկեղծվեն,անցնեն ազատ , թափանցիկ , ժողովրդավար։
Ճիշտն ասած չեմ պատկերացնում ինչպես են անելու։Քաղաքական կուսակցությունները վերջին ջայլամային պահվածքից հետո հասկանում են , որ իրենց ձայն չեն տա և շահագրգռված չեն մաքուր ընտրությունների մեջ`գործարքը իշխանության հետ շատ ավելի վստահելի ա հիմա։
Իշխանությունը էս ներուժով ու մտածելակերպով `կգնա ազատ ընտրությունների , մրցունակ նոր թիմ կձևավորի ։Ոչ մի առիթ չկա այդպես մտածելու։

Բայց եթե ընտրությունները կեղծվեն ու էսքան ից հետո էլի ՀՀԿ ն հաղթի` Դաշնակցությունն էլ պոչից , հաջորդ սոցիալական ապստամբության համեմատ Սասնա Ծռերի արածը , ինչպես Արամն էր գրել`ֆլեշ մոբ ա թվալու։

Փողոցային կռվի, նույնիսկ ատելությունից եկող էնտուզիազմը պետք է կազմակերպել և ուղղել ապագա ընտրություններին ։ Եթե այդ նույն եռանդով մենք պաշտպանենք մեր ընտրելու իրավունքը `կեղծելը գրեթե անհնար կլինի։
Պատկերացնում եմ , էս նպատակը պետք ա լինի հաջորդ ամիսներին բոլոր նրանց գործը ովքեր ուզում են բան փոխել երկրում։ Եվ դառնալ նոր սերնդի քաղաքական գործիչ։
Հներն արդեն անտանելի են։