5000 մարդ, ովքեր գործնականում մտան պայքարի մեջ


11:20 , 1 օգոստոս, 2016

Հուլիսի 17-ից ի վեր, երբ հայտնի դարձավ, որ ՊՊԾ գունդը գրավված է, իսկ զինյալները պահանջում են նախագահի հրաժարականը, քաղբանտարկյալների ազատ արձակում, Ղարաբաղի հարցում զիջումներից հրաժարում և այլն, սոցիալական ցանցերում ոգևորություն բարձրացավ:
Ասում եմ սոցիալական ացնցերում, որովհետև հանրահավաքային պայքարում, որը ըստ զինյալների, պայքարի անբաժանելի մասն էր, ոգևորվածների շատ քիչ մասն էր ներկայացված:

Հուլիսի 17-ից հետո տեղի ունեցած ամենամարդաշատ հավաքին առավելագույնը 5000-6000 մարդ է մասնակցել, համեմատության համար նշենք, որ էլեկտրիկ Երևանի դեպքում, եթե չեմ սխալվում, հավաք-նստացույցների պիկին 10.000-12.000 մարդ էր մասնակցում:

Ինձանից սկսեմ. ես դուրս չեկա փողոց ու չմիացա այդ պայքարին, որովհետև մարդկային զոհերի, զորամասերի գրավմամբ պայքարն ուղղակի դեմ է իմ սկզբունքներին, այդ գործոնների պարագայում ես ավելի շատ կենտրոնանում եմ մարդկային ողբերգությունների վրա:

Բայց ես Հայաստանում ապրող մարդկանցից մեկն եմ ու հարգում եմ մյուսների դիրքորոշումը, բայց թե ուր էին ֆեյսբուքյան մարտիկներն ու առհասարակ այն մարդիկ, ովքեր ասում էին՝ այլ ելք չկա, սա է միակ ճանապարհը, որով կարելի է հասնել փոփոխությունների, անհասկանալի է:

Ծափ տալով ու դամ բռնելով դեռ ոչ մի պայքար հաջողության չի հասել: