Ստեղծված իրադրությունում պարզ է, որ վարչակարգը, ի դեմս Սերժ Սարգսյանի, խուսափում է մեծ արյունահեղությունից
16:10 , 31 հուլիս, 2016
Ստեղծված իրադրությունում պարզ է, որ վարչակարգը, ի դեմս Սերժ Սարգսյանի, խուսափում է մեծ արյունահեղությունից, բայց նաև շարունակում է բռնությունների լեզվով խոսել հանրության հետ: Այսպես անհնար է երկար շարունակել` հետևանքները անկանխատեսելի կարող են լինել և´ իշխանության, և´ հանրության համար: Ակնհայտ է, որ իշխանությունը պետք է ժողովրդին ընդառաջ գնա, սկսի բանակցային գործըթաց: Բանակցությունը պետք է ընդգրկի առնվազն հետևյալ հարցերը;
1. հայկական տարածքների խնդիր (բացառել սակարկությունը),
2. Արցախի ու Հայաստանի միացում, հիմք ընդունելով Հայաստանի անկախության հռչակագրը,
3. վարչակարգը պետք է ձեռնարկի գործուն քայլեր
Ա) Հայաստանի թե` ներքին, թե` արտաքին անվտանգությունը ապահովելու համար,
Բ) քաղաքական և տնտեսական համակարգը գործնականորեն փոխելու համար,
4. արտահերթ ազատ և արդար ընտրությունների կազմակերպում (պետք է բացառվի նախանշված ընտրական գործընթացը),
5. քաղբանտարկյալների ազատ արձակում, հարկ եղած դեպքում համաներում շնորհելով: