Այսօր զոհված ոստիկանը՝ Յուրի Տեփանոսյանը , երեսուն տարեկան էր, 2 դուստր և մեկ որդի ուներ (Լուսանկարներ)


21:56 , 30 հուլիս, 2016

Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում:

2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից: 2 դուստր և մեկ որդի ուներ