Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում


20:55 , 28 հուլիս, 2016

Հանրապետության տարածքում հուլիսի 28-30-ը շրջանների մեծ մասում, 31-ին հարավ-արևելյան շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում հուլիսի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-30-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:

Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: -