Մերկելը չի պատասխանել՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնում կառաջադրվի՞ 2017 թ.


23:15 , 28 հուլիս, 2016

Անգելա Մերկելը խուսափել է պատասխանել հարցին՝ արդյոք ինքը իր թեկնածությունը կառաջադրի՞ կանցլերի պաշտոնում 2017 թ.: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նա խոսել է Բեռլինում երկրի ներքին և արտաքին քաղաքականության հարցերին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:

«Ինչ վերաբերում է կանցլերի պաշտոնում թեկնածությանը՝ ես կարող եմ ասել միայն այն, ինչ արդեն շատ հաճախ ասել եմ, որ ես այդ մասին կհայտնեմ հարմար պահին»,- ասել է նա:

«Այսօր այդ պահը չի եկել»,- նշել է Մերկելը: