Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ամենաուշը մինչև սեպտեմբերի սկիզբը:
«Հանդիպում անպայման պետք է լինի, ամենաուշը` սեպտեմբերի սկզբին, Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ»,- հայտարարել է Մերկելը լրագրողներին:
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 4-5-ը Չինաստանում: