ԵԿՄ-ին գործուղել ՊՊԾ գունդ


18:30 , 28 հուլիս, 2016

Մեր երկրում ֆիդայական կազմակերպությունների պակաս չկա, դրանց թիվը տարբեր քաղաքական գործընթացներին զուգահեռ աճում կամ նվազում. մնայուններից երկրապահներն են` ԵԿՄ-ն:

Ես սպասում էի, որ Պավլիկենց հետ առաջին կոնտակտի հենց կռված տղերքը դուրս կգան՝ Մանվելը, Շմայսը, Սեյրան Սարոյանը, Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ)… ի վերջո, նրանք՝ անկախ իրենց քաղաքական վայրիվերումներից, զբաղեցրած պաշտոնից, 1990-ականներին միավորվել էին՝ հանուն ընդհանուր գաղափարի:

Այդ տեսանկյունից, ֆիդայինների երկխոսությունը ավելի արդյունավետ կլինի, քան ազգայինժողովյան «բազառբլոտները»: Այնպես որ, ՊՊԾ գործողեք ֆիդայիններին: