Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներն աշնանը կհանդիպեն Բաքվում. ԶԼՄ


22:33 , 28 հուլիս, 2016

216542238Araratnews.am-ը գրում է.

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ Ադրբեջանում 2016-ի աշնանը` հայտնում է «Գրուզիա օնլայն» պարբերականը` վկայակոչելով Թուրքիայում դիվանագիտական աղբյուրին:

Նշվում է, որ այժմ հստակեցվում են հանդիպման ժամկետն ու ծրագիրը: Աղբյուրն ընդգծել է, որ պաշտոնական Անկարան մեծ նշանակություն է տալիս եռակողմ համագործակցությանը: