Ապստամբություն անում է նա ով գիտի, թե ինչ ասել է ապստամբությունը մեթոդապես. մենք այդ անհատին չունենք


15:02 , 28 հուլիս, 2016
Բանից անտեղյակ խելոքներն ասում են, թե ժողովուրդն ապստամբության իրավունք ունի, բայց չեն ասում, թե ինչպես։ Ավելի շուտ ասում են՝ ասում են թե միլիոնով դուս գանք ու։ Ու, ու, բայց ու-ի պատասխանը չկա։
Հարգելիներս ապստամբություն անում է նա ով գիտի, թե ինչ ասել է ապստամբությունը մեթոդապես։
Իսկ դա "գիտի" ապստամբ անհատը, որի վեջը չէ, թե կողքին քանի հոգի են, ովքեր են ու ինչ մտադրություններով են։
Բայց իր վեջն է, որ ինքն է ապստամբ ու անելու է այն, ինչ իր ուղեղն է պատկերացնում ու առաջարկում։
Եթե անհատ ապստամբը կայացավ, ապստամբություն ասածն արդեն հաղթանակած է։
Մենք այդ անհատին չունենք։ Դե ունեինք մի քանիսին, բայց դրանք էլ լրիվ ապստամբ չէին- ազգայինի մեջ լռված, հեքիաթով առաջնորդվող հայրենասերներ են։
Խնդիրը սառը հաշվարկով, կամային ապստամբն է- այ դրանից դարձիր։