Ընդդիմության և իշխանության սիներգետիկ էֆեկտը կամ 2+2=5


17:08 , 9 փետրվար, 2013

Որքան էլ ոմանց համար ծանր ու ցավոտ լինի, նորանկախ Հայաստանի պատմության մեջ հասարակական կարծիքին ամենամեծ ուշադրությունը դարձնում է այսօրվա իշխանությունը:

Վերոգրյալի վառ ապացույցն է վերջին շրջանում համացանցում հայտնվող տեսահոլովակների նկատմամբ արձագանքը և իրադարձությունների հետագա շարունակությունը:

Մենք ունենք արդեն դեպքեր, երբ պետության համար օգտակար գործունեության շղթան սկսում են ընդդիմադիրները և ավարտում են իշխանությունները, եկեք ընդունենք, որ հոյակապ տենդենց է...

Պարտադիր չէ միմյանց վիրավորել ու սադրանքների գնալ... 

Քաղաքական շուկան կայուն է ՀՀ-ում քան երբևէ, իսկ կայուն քաղաքական միջավայրից է հենց պրոեկտվում մյուս ոլորտների աճը...

Հ.Գ. Բազմիցս ասել եմ` իրական ու սրտացավ ընդդիմադիրը իմ յուրայինն է ավելի, քան անտարբեր իշխանականը... Էս գործում իրոք անկեղծ
մղում ունեցողները չեն կարող իրար թշնամի լիենլ` անկախ քաղաքական բևեռներից...