Իրավիճակը մնում է լարված հատկապես թուրք-սիրիական սահմանին


11:00 , 28 հուլիս, 2016
Իրավիճակը Թուրքիայում :
Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Հաքքարի նահանգի համանուն քաղաքում , քաղաքի կենտրոնում, ոստիկանական անցակետի մոտ պայթեցվել է ռումբ, որի հետևանքով կան առնվազն հինգ զոհ և 12 վիրավոր: Զորհերի և վիրավորների մասին ստույգ տեղեկություն չի տրվում:
Սիիրտ քաղաքում պայթեցվել է ռազմական զրահապատ մեքենա, որի հետևանքով զոհվել են մեքենայում գտնվող բոլոր հինգ զինվորները:
Իրավիճակը մնում է լարված հատկապես Թուրք-սիրիական սահմանին: Սիրիական քրդաբնակ Քամիշլո բնակավայրը, որը սահմանակից է Թուրքիային վերջին մեկ տարվա մեջ առաջին անգամ ենթարկվել է հարձակման ԻՊ-ի զինյալների կողմից:
Թուրքիայի այս պահին տեղեկատվություն ստանալը խիստ դժվար է, քանի որ հիմնականում անջատված է ինտերնետ կապը քրդաբնակ բնակավայրերում: