ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժնում գտնվող Լևոն Բարսեղյանին


16:44 , 27 հուլիս, 2016

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին և տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին: 

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Լևոն Բարսեղյանի հետ, ապա օժանդակել, որպեսզի կայանա նրա ու փաստաբանի հանդիպումը:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից և խոստանում լրացուցիչ մանրամասներ հաղորդել ավելի ուշ։