Արմեն Մուրադյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք. ԱՆ


16:46 , 27 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քիչ առաջ գնացել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել ներս մտնել:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից:  Ըստ որում, ինչպես տեղեկացվեց, նախարարը գնդի տարածք է գնացել առանց փողկապի:

ԱՆ-ից չեն կարող հայտնել, թե ինչ նպատակով է նա գնացել` վիրահատություն անելո՞ւ (հիշեցնենք, որ նման պահանջ եղել էր), թե՞ որպես բժիշկ ներկա լինելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ