Կկռահե՞ս մոտավորապես երբ է արվել այս լուսանկարը


20:15 , 27 հուլիս, 2016

Ֆիլիպինների չնաշխարհիկ արքայադստեր լուսանկարը, որն արվել է 1875 թվականին, համացանցում իսկական հիթ է դարձել: Արքայադստեր  Versace-ի զարդանախշով հանդերձանքը, դեպի հետ սանրված սահուն մազերն ու անթերի դիմագծերը այնքան են համապատասխանում ներկայիս նորաձևության ու գեղեցկության չափանիշներին, որ օգտատերերը հրաժարվում են հավատալ լուսանկարի իրական տարիքին:  Համացանցում նաև կարծիք է պտտվում, որ աղջիկը ոչ թե ֆիլիպինուհի է, այլ հնդկական վայրի ցեղերի ներկայացուցիչ: Սակայն քննարկմանը միացած պատմաբանները հավաստիացնում են, որ արքայադուստրը իրականում Ֆիլիպինուհի է: