Փրկարարները Մոսկվայի բնակիչներին նախազգուշացրել են մոտեցող ամպրոպի մասին


16:03 , 27 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Մոտակա ժամերին Մոսկվայում սպասվում է ամպրոպ և ուժեղ քամի, Interfax-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

«Հիդրոօթերևութաբանների կանխատեսումներով` Մոսկվայում ժ. 13։20-23։00 ընկած ժամանակահատվածում տեղ-տեղ սպասվում է ուժեղ անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում»,- հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից»:

Անվտանգության նկատառումներով մոսկվացիներին խորհուրդ է տրվում փակել շինությունների պատուհանները: