Վթարային ջրանջատում Էրեբունիում


15:36 , 27 հուլիս, 2016

Վթարային ջրանջատում ԷրեբունիումAravot.am-ը գրում է.

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Վերին Ջրաշեն և Մուշավան թաղամասերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: