Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխությունների մասին հանրաքվեն կանցկացվի սեպտեմբերի 26-ին


23:15 , 26 հուլիս, 2016

Artsakhpress.am-ը գրում է.

Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեն կակայանա սեպտեմբերի 26-ին:

Այդ մասին հրամանագիրը երեքշաբթի օրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Ադրբեջանի սահմանադրական դատարանը նիստի ժամանակ հաստատել է երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է առաջին փոխնախագահի պաշտոնի սահմանում և նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարացումը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» հանրաքվեի  նախագիծը Սահմանադրական դատարանին հանձնելու մասին հրամանագիր: Ադրբեջանի սահմանադրական դատարանը երկուշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատել է երկրի սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու նախագիծը: