Նոր ահաբեկչություն Թուրքիայում


17:50 , 26 հուլիս, 2016

167052_srcAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի Վանի նահանգում ահաբեկչություն է տեղի ունեցել` հայտնել է թուրքական Мilliyet թերթը:

Էդրեմիթ շրջանում Թուրքիայի զինված ուժերի զրահամեքենայի անցնելու պահին գործի է դրվել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների տեղադրած պայթուցիկ սարքը: Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, մեկը` վիրավորվել:

Բացի այդ, տուժել է նաև ոստիկանության երկու աշխատակից: Քուրդ գրոհայիններին վնասազերծելու նպատակով շրջանում իրականացվում են լայնածավալ գործողություններ: