Պեսկովը հաստատել է օգոստոսի 9-ին Պուտինի և Էրդողանի հանդիպման փաստը


16:00 , 26 հուլիս, 2016

168.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ այցը կկայանա օգոստոսի 9-ին, և հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում, ինչպես մենք ակնկալում ենք»,- ասել է Պեսկովը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

Նա հավելել է, որ Սանկտ Պետերբուրգը եղել է տարբերակներից մեկը, և Թուրքիայի նախագահը համաձայնել է: