Շտապօգնությունը «Սասնա ծռերին» բուժօգնություն է տրամադրում միայն չեզոք գոտում և առանց զենքի առկայության


15:30 , 26 հուլիս, 2016

Tert.am-ը գրում է.

Հուլիսի 23-ից սկսած շտապօգնությունը  «Սասնա ծռերին» բուժօգնություն է տրամադրում միայն չեզոք գոտում և  առանց զենքի առկայության։  Tert.am-ի հետ զրույցում «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը հայտնեց, որ փոփոխությունը պայմանավորված է ՊՊԾ գնդում տեղի ունեցող իրադարձություններով։

«Բավականին լուրջ դեպքեր տեղի ունեցան  և առավել վտանգավոր դարձավ շտապօգնության բրիգադի ներկայությունն այդ տարածքում, բայց շտապօգնությունը դարպասներից դուրս հերթապահում է և անհրաժեշտության դեպքում իրականացնում  իր ծառայությունը»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ